ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Բանուգործը դիմակ բաժանելն ու արտակարգ դրություն երկարաձգելն է

Բանուգործը դիմակ բաժանելն ու արտակարգ դրություն երկարաձգելն է
06.07.2020 | 22:13

Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ մեկ ամսով էլ արտակարգ դրությունը կերկարաձգվի։ «Մենք հասկանում ենք, որ չենք կարող անվերջ արտակարգ դրությունը երկարացնել, բայց ըստ ամենայնի, այս անգամ մենք արտակարգ դրությունը կերկարացնենք», -նշել է նա՝ հավելելով, որ արտակարգ իրավիճակների մասին օրենսդրությունում փոփոխություններ կանեն, որպեսզի արտակարգ դրության ռեժիմի վերացումից հետո արտակարգ իրավիճակի ռեժիմում որոշակի հակահամաճարակային քաղաքականություն վարեն:


Իհարկե, վաղուց անհասկանալի է այս քաղաքականությունը, քանի որ այն հիմնականում ազդում է քաղաքական իրավիճակների համար։ Այսօր գրեթե ամեն ինչ արվում է, բացի քաղաքական հավաքներից։ Չնայած պարետատան սահմանած կանոնների և տուգանքների չափի, և մարդաշատ միջոցառումներ են իրականացվում, և թաղման արարողություններ։ Այսինքն, այնպես չէ, որ երկրում արտակարգ դրություն է ու խստորեն մարդիկ հետևում են դրանց։ Այնպես որ, հերթական երկարաձգումը նպատակ ունի քաղաքական միջոցառումները մեկ ամսով էլ հետ գցել։ Եթե ժամանակին կառավարման օղակը ճիշտ աշխատեր, կանխարգելեր վիրուսի տարածումն, այսօրվա պատկերը չէինք ունենա, երբ մեկ դժոխքով ենք անցնում, մեկ հայտնվում կոլապսի մեջ, մեկ էլ՝ շարունակում ծանր վիճակում մնալ։ Ստացվում է՝ երկու գործիք ունի իշխանությունը վիրուսի դեմ պայքարելու՝ արտակարգ դրությունը երկարաձգել և դիմակ բաժանել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4075

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ